կարևոր
1471 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-10 11:23

Ինքնասպանություն՝ Երևանում. Հաղթանակ կամրջից տղամարդն իրեն ցած է նետել

Ինքնասպանություն՝ Երևանում. Հաղթանակ կամրջից տղամարդն իրեն ցած է նետել

Այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ այս պահին Կենտրոնի ոստիկանները պարզում են՝ արդյո՞ք դեպքի փաստով իրենք են զբաղվելու, թե՞ ոստիկանության Մալաթիայի բաժինը, քանի որ դին հայտնաբերվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։