կարևոր
1702 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-10 11:13

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 83, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 83, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 83 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 353-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4249 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1039 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 17 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5290-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 622 է, ընդհանուր առողջացածներինը՝ 205 200, փաստացի բուժվողներինը՝ 9419 (մեկ օրում նվազել է 556-ով): Մեկ օրում արվել է 1790 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 016 681 թեստ: