18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Այսօր՝ մայիսի 9-ին ժամը 18:00-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում, Երասխահուն գյուղում ուժգին քամու հետևանքով գյուղացիները խոշոր չափի նյութական և գույքային վնասներ են կրել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գյուղացիներն ասում էին. «Ընենց ուժգին էր քամին, բառերով չես կարող նկարագրել: Իր սև գործն արեց:
Ալիկ Գևորգյանին պատկանող ավտովերանորոգման կետի՝ վերջերս սարքած թիթեղյա տանիքը ոնց որ մի քանի հոգով պոկեին ու շպրտեին:
Կարեն Թումանյանի ջերմոցները լրիվ ավիրեց: Գյուղում էլի ահագին մարդիկ վնաս են կրել: Սպասում ենք, տեսնենք, Արմավիրի մարզպետարանից ինչով կարող են օգնել, թե չէ մենք մեր ուժերով չենք կարա վերականգնել քամու պատճառած վնասները:
Ուզում ենք հավատալ, որ Արմավիրի մարզպետարանն ու կառավարությունը գյուղացիներին միայնակ չեն թողնի, ինչով հնարավոր է, կօգնեն: Այդ թվում՝ նույնիսկ շինապրանքներով:
Միակ սփոփանքն այն է, մարդկային կորուստներ չունենք, բայց դե սոցիալական այս ծանր պայմաններում, տեսնենք, իշխանությունը սատար կկանգնի՞ մեզ, թե՞ առաջնորդվելու ենք եղունգ ունես, գլուխդ քորի սկզբունքով»: