կարևոր
766 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-09 23:24

Հայաստանի նախագահը և նրա տիկինը Մոսկվայում այցելել են հայ նշանավոր ռազմական գործիչների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին

Հայաստանի նախագահը և նրա տիկինը Մոսկվայում այցելել են հայ նշանավոր ռազմական գործիչների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին

Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն,​ որտեղ գտնվում են Խորհրդային Միության հերոսներ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմները:

Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը այցելել են նաև Կարմիր հրապարակում գտնող՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորահրամանատարի հիշատակին: 

Տրոեկուրովյան գերեզմանատանն ամփոփված լեգենդար հետախույզներ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի շիրիմներին, նախագահը և նրա կինը ծաղիկներ են դրել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: