Հանրապետության տարածքում մայիսի 10-ին գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, բարձր լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում մայիսի 10-ին գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ:Գիշերը կդիտվի +10, ցերեկը՝ +19, երեկոյան՝ +18 աստիճան տաքություն։