ՀՅԴ պատվիրակությունն այցելել է Եռաբլուր պանթեոն: ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեության, այլ կոմիտեությունների և ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության անդամները ծաղիկներ են խոնարհել Արցախյան գոյապայքարի նահատակների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել Արցախի համար ընկած հերոսների հիշատակին: