կարևոր
457 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-09 11:54

Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները. Արցախի ԱԳՆ

Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները. Արցախի ԱԳՆ

Մայիսի 9-ը Արցախի և ողջ հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան խորհրդանշական օրերից մեկն է: Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մայիսյան եռատոնի կապակցությամբ:

«Մենք հպարտությամբ ենք հիշում այն մարտիկների սխրանքները, որոնց շնորհիվ կարողացանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և հաջողություն ունենալ  ֆաշիզմի, ազգայնամոլության և պատմական անարդարության դեմ պայքարում։ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը։ Թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը։ 

Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները:

Այս նշանակալի օրը շնորհավորում ենք մեր ողջ հանրությանը, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին, վետերաններին, հայրենիքի անվտանգությունն ապահովող բոլոր զինծառայողներին:

Խաղաղություն մեր հայրենիքին։

Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ»։