կարևոր
2275 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-09 11:34

Մանե Գևորգյանը և Փաշինյանի թիկնապահները Եռաբլուրում խոչընդոտել են լրագրողների աշխատանքը. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Եռաբլուր զինվորական պանթեոն է այցելել Նիկոլ Փաշինյանը։  Tert.am-ը նկարահանում էր Փաշինյանի այցը, որի ընթացքում Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը դիմեցին Tert.am-ի լրագրողին՝ փորձելով կանխել հարցեր տալը Փաշինյանին, այնուհետև հայտնվեցին ոստիկանության ծառայողներ, որոնք արգելեցին Tert.am և News.am լրատվամիջոցներին մոտենալ և լուսաբանել Փաշինյանի` Եռաբլուր այցը։

Լրագրողներին դեպի Փաշինյանի գտնված հատված թույլ չտալու համար ոստիկանության լրացուցիչ ուժեր բերվեցին, նրանց խոչընդոտում էր նաև Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը` անվտանգության աշխատակիցների հետ միասին։

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում: