կարևոր
661 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-08 21:59

Ուշագրավ հետահայաց․ Արցախի մասին համահայկական ֆորումում հնչած մտքերից տարիներ անց․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

  
Այսօր, ինչպես անցնող 6 ամիսներին ամենաշատը հնչող հարցն է՝ ինչու՞ այդպես եղավ, որտե՞ղ էր սխալը, ինչու՞ հայությունը չէր զգում սպառնացող վտանգը, իշխանության սխալները։

Պարզապես վտանգի ահազանգը դեռ մեկ, երկու տարի առաջ այդքան ընկալելի չէր։ Էզֆորիան ու պոպուլիզմն էր իշխում երկրում։

Հատկանշական է, որ դեռ երկու տարի առաջ, ճիշտ այս օրը, Արցախում՝ Ստեփանակերտում, Դաշնակցության կազմակերպմամբ տեղի էր ունեցել համահայկական ֆորում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինք կնքելու անհրաժեշտության մասին քննարկումով։

Երկու տարի առաջ, ճիշտ այս օրը։ Ներկայացվող տեսանյութում հնչող ելույթներն ու կարծիքները հիմա պետք է համեմատվի այսօրվա հետ։ Ուշագրավ հետահայաց՝ 2021 թվականի մեր իրականության ու 2019-ի մայիսի 8-ի Արցախում հնչած ելույթների։

Մանրամասները՝ տեսանյութում։