կարևոր
2098 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-08 20:36

1992թ․-ի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտին հասցրին «Հարսանիք լեռներում» օպերացիան․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

  
29 տարի առաջ ազատագրվեց հայոց բերդաքաղաք Շուշին: Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ Շուշիի ազատագրումը` որպես ռազմավարական նշանակության խնդիր, անշրջելի հրամայական էր հայրենի բնօրրանում հարատեւելու համար ազգային-ազատագրական շարժման ու պայքարի ելած արցախահայության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում:

Հիմնական գործողությունը սկսվեց 1992 թ. մայիսի 8-ին՝ ժամը 02:30-ին: Շուշիի ուղղությամբ սկսվեց հրետանային նախապատրաստությունը, որից հետո սկսվեց գրոհը քաղաքի վրա:

Մայիսի 9-ին առավոտյան ժամը 4-ին վերջին ադրբեջանցի զինվորը լքեց Շուշին: Այդ օրն առավոտյան հայկական ջոկատները, դիմադրության չհանդիպելով, անարգել մտան քաղաք:

2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն պայմանագրով, Փաշինյանի ստորագրմամբ Շուշին, սակայն, հանձնվեց Ադրբեջանին: Ցավալի իրականություն, որի հետ մինչ օրս չենք կարողանում համակերպվել...

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։