կարևոր
1672 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-08 20:09

Մեկ տարի առաջ՝ մայիսի 8-ին, տոնական հեռուստամարաթոն էր․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մայիսյան այս օրն այլ բնույթ էր ստացել մեկ տարի առաջ «Երկիր մեդիայի» եթերում: Ժամեր շարունակ մեր գործընկերները Գեղամ Մանուկյանի եւ Վարդան Օնանյանի գլխավորությամբ իրականացրին բացառիկ նախագիծ, «Հաղթանակած Շուշի» խորագրով, որտեղ մանրամասն ներկայացվում էր հայկական ռազմարվեստում իր նմանը չունեցող «Հարսանիք լեռներում» օպերացիան հենց իրենց՝ այդ օպերացիան իրականացնողների կողմից:

Այդ օրերին չէինք էլ պատկերացնի, որ ամիսներ անց կկորցնենք մեր հաղթանակի խորհրդանիշ համարվող հայկական բերդաքաղաք Շուշին:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում: