կարևոր
1042 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-08 18:56

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Կամո Ցուցուլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Կամո ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում։

Կամո Ցուցուլյանը 2013-.2020 թթ. եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, 2020 թ հունիսի 19-ից եղել է  ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։

ՀՀ Նախագահի 2016 թ. հրամանագրով` պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով ու կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: