01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Մայիսի 3-ից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ հիշյալ հրապարակումները առերևույթ տեղեկություն են պարունակում ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով) նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ, ուստի սույն թվականի մայիսի 7-ին լրատվամիջոցների հրապարակումները ուղարկվել են ԱՀ ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար: