24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է
«Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձան, այդ թվում `ավելի քան 500 քրիստոնեական եկեղեցի, ինչպես նաև նախաքրիստոնեական դարաշրջանի տասնյակ հուշարձաններ: Այս հուշարձաններից ամենահինն ավելի քան 2 հազար տարվա վաղեմություն ունի (Տիգրանակերտի ամրոց)»,- ասված է հաղորդագրության մեջ: