08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել ՕԽ վարկանիշային մրցաշարում:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող մրցաշարում 60 կգ քաշային կարգում` որակավորման փուլում Արմեն Մելիքյանը գերազանցեց Մեքսիկայից Սամուել Միգուերասին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
67 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում Կարեն Ասլանյանը հաղթեց նորվեգ մրցակցին 8-0 հաշվով: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշն ուժերը կչափի Ամանտուր Իսմայլովի հետ:
87 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը 1/8 եզրափակիչում զիջեց շվեդ Քրիստոֆեր Բերգին:
Համաշխարհային վարկանիշային մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճում են այն մարզիկները, որոնք հասնում են եզրափակիչ: