կարևոր
1555 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-08 15:26

Մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

Մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

Մայիսի 8-ին՝ ժամը 02:01-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակա կամրջից ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1969 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ)։

Փրկարարները վարորդին, ուղևորներ Մ․ Ա․-ին (ծնված 1959 թ.) և Ա․ Ե․-ին (ծնված 2000 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային (մոտ 300 մ)․ վերջիններս հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: