կարևոր
1702 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-08 14:40

Արցախում ավարտվել է 30 բլոկ-մոդուլային ավանների շինարարությունը

Արցախում ավարտվել է 30 բլոկ-մոդուլային ավանների շինարարությունը

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նյութատեխնիկական ստորաբաժանման մասնագետներն ավարտել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի 30 մոդուլային ավանների կառուցումը: Այս մասին հայտնել է Արցախի տարածքում շինարարության շտաբի պետ, գեներալ-մայոր Յուրի Խորտը:

Ռուս խաղաղապահներին Արցախ տեղափոխելուց ի վեր, ընդհանուր առմամբ, Պաշտպանության նախարարության մասնագետները կառուցել են 30 բլոկ-մոդուլային ավանն՝ նախատեսված 250, 60, 40, 30 և 15 մարդու համար: Կառուցվել են նաև հրամանատարական կետ և տներ հրամանատարական անձնակազմի համար:

Յուրաքանչյուր մոդուլային համալիր ներառում է արհեստական խոտածածկով մարզադահլիճ, լոգարան, բժշկական կենտրոն և խոհանոց: Դրանք հագեցած են համազգեստի չորացման և մաքրման, հանգստի սենյակներով, գրասենյակով, պահեստով, ունեն ճաշարան, մթերային պահեստ, սանիտարական մոդուլներ և ինժեներական սարքավորումներ: