«Կհանդիպենք վաղը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 9-ին ժամը 16-ին Ազատության հրապարակում նախատեսված է հանրահավաք։
ԱԺ արտահերթ ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու մասին հայտարարած ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները, որոնց նախընտրական ցուցակը գլխավորելու է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9-ին, ժամը 16։00–ին հրավիրում են Ազատության հրապարակ՝ համագործակցության մեկնարկի հանրահավաքին։
Ազատության հրապարակում ելույթ կունենա Ռոբերտ Քոչարյանը։
Մինչ հավաքը տեղի կունենա ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառում։