կարևոր
598 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-08 14:15

Պուտինը շնորհավորել է Հայրենական պատարեազմի մասնակից երկրների առաջնորդներին և ժողովուրդներին

Պուտինը շնորհավորել է Հայրենական պատարեազմի մասնակից երկրների առաջնորդներին և ժողովուրդներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների առաջնորդներին և ժողովուրդներին: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հայաստանից բացի շնորհավորական ուղերձներ են հղվել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին:

«Այսօր մեր բարոյական պարտքն է խնամքով պահպանել և գալիք սերունդներին փոխանցել այդ տարիների իրադարձությունների մասին հիշողությունը: Պետք է միասին վճռականորեն պայքարենք պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու, Մեծ Հայրենական պատերազմի արդյունքները վերանայելու, նացիստների սարսափելի հրեշավորություններն արդարացնելու ցանկացած փորձի դեմ»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը համոզմունք է հայտնել, որ եղբայրական բարեկամության և փոխօգնության ավանդույթները, որոնք ամրացել են պատերազմական տարիներին, եղել են և շարունակում են մնալ հիմք երկրների միջև կառուցողական, բարիդրացիական հարաբերությունների կառուցման և զարգացման համար:

Պուտինն իր անկեղծ երախտագիտության խոսքն է հղել հայրենական պատերազմի վետերաններին՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն, երկարակեցություն: