Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլտվություն է տվել կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm պատվաստանյութի արտակարգ կիրառման համար: Ժնեւում հայտնել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:
Այսպիսով, այժմ սա Չինաստանում արտադրված առաջին պատվաստանյութն է, որը կարող են ձեռք բերել եւ տարածել ՄԱԿ-ի կազմակերպությունները: Ընդհանուր առմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այժմ կորոնավիրուսի դեմ 6 պատվաստանյութ է գրանցել: