կարևոր
1219 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-08 09:26

Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 06:30-ից 07:30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ դեն հնչել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ  ճանապարհին հայտնաբերել են տղամարդու դի:
 
Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր:
  
Կայքի տեղեկություններով՝ նշված վայրից 1 մարդ էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: