Հաստիքային զենքի տիրապետման գործնական հմտությունները զարգացնելու նպատակով մայիսի 7-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացազատվել են ուսումնական կետեր, անձնակազմին ուսուցանվել են հրազենի մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հրաձգության ընթացքում անվտանգության պահպանման կանոնները։