կարևոր
523 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-07 22:49

Հայաստանի թիավարները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերին

Հայաստանի թիավարները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերին

Հունգարիայի Ցեգետ քաղաքում մայիսի 12-13-ին կանցկացվի  թիավարության բայդարկա և կանոե մրցաձևերի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Մինչ այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիան եվրոպական երկրների մարզիկների համար  մայիսի ութից  ուսումնամարզական հավաք կկազմակերպի: Հայաստանից կմասնակցեն մեկտեղանոց կանոէի  ներկայացուցիչ Արա Վիրաբյանը, բայդարկավարներ Էդգար Թությանը և Վլադիմիր Ալավերդյանը: Նրանց մայիսի 11-ին կմիանան բայդարկավար Ռադե Պեդիչը և ավագ մարզիչ Մարտիրոս Շահվալադյանը:  

Օլիմպիական արտոնագիր կստանան առաջին քառյակներում տեղ գտնող թիավարները:

Վարկանիշայինի ավարտից հետո, նույն Ցեգետ քաղաքում, հայ պատվիրակները  կմասնակցեն  մայիսի 15-ին մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը: