կարևոր
1312 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-07 22:25

Հայաստանում այսօր ֆիքսվել է մթնոլորտային արտասովոր երևույթ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայաստանում այսօր ֆիքսվել է մթնոլորտային արտասովոր երևույթ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Այսօր հանրապետության մի շարք վայրերում, այդ թվում նաև Երևանում ֆիքսվել է մի երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է գալո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:

Նշենք, որ գալոն լուսավոր, գունավոր շրջանակ է, արեգակի կամ լուսնի շուրջը նկատվող բիծ, որն առաջանում է բարձր ամպերի սառցե բյուրեղներում լույսի բեկումից կամ անդրադարձումից: