կարևոր
3004 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-07 21:43

Երևի պատերազմն էլ է նույն սխեմայով կառավարվել՝ «վոյս մեսիջներով», որի հետևանքով հանձնել եք Շուշին և Հադրութը, զոհել հինգ հազար երեխա, հազարավորների ճակատագիր խորտակել

Երևի պատերազմն էլ է նույն սխեմայով կառավարվել՝ «վոյս մեսիջներով», որի հետևանքով հանձնել եք Շուշին և Հադրութը, զոհել հինգ հազար երեխա, հազարավորների ճակատագիր խորտակել

Ցանկացած կիսակայացած երկրում, Ալենի և Նիկոլի հրապարակված՝ «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա...» ձայնային հաղորդագրությունից և «ուփսից» հետո, ԱԱԾ-ն լուրջ հետաքննություն կսկսեր։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խումբի անդամ Էլինար Վարդանյանը։

«Եվ առաջին քայլը, որ կաներ ԱԱԾ-ն՝ դա երկու պաշտոնյաների հեռախոսների առգրավումը կլիներ։ Սա լուրջ պետական սկանդալ կլիներ, որովհետև սա երկու սովորական քաղաքացու մասնավոր զրույց չէր, սա երկրի դեռևս իրեն ղեկավար համարողի և պառլամենտի պաշտոնյայի հաղորդակցություն էր։

Ու պատկերացրեք ինչ պատվերներ և սխեմաներ են կառավարվում հայտնի մարդու «վոյս մեսիջներով»։ Իսկ որքան քրեական գործեր են հարուցվել և դատավարություններ են ընթացել այդ նույն սխեմայով։

Սա, ըստ էության, ձայնային հաղորդագրությունով կառավարվող պետություն է։ Երևի պատերազմն էլ է նույն սխեմայով կառավարվել՝ «վոյս մեսիջներով», որի հետևանքով հանձնել եք Շուշին և Հադրութը, զոհել հինգ հազար երեխա, հազարավորների ճակատագիր խորտակել։ Երևի նույն սխեմայով է «Եռաբլուրը» դարձել ձեր միակ կառուցած վայրը»։