կարևոր
919 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-07 20:43

Իրավապահների թիրախում կրկին ՀՅԴ անդամներն են

Իրավապահների թիրախում կրկին ՀՅԴ անդամներն են

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դաշնակցության անդամ երկու քաղաքացու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

Այս անգամ իրավապահների թիրախում են հայտնվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ Գուրգեն եւ Նաիրի Սաղաթելյանները: Ազգանունների ընդհանուրությունը պատահական չէ: Նաիրին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկաայցուցիչ Իշխան Սաղաթելյանի եղբայրն է, Գուրգենը՝ զարմիկը:

Նրանց նկատմամբ էլ մեղադրանք է առաջադրվել մարտի 28-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի առիթով: Այդ օրը Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից և երթից հետո Փաշինյանի մի խումբ աջակիցներ, գործելով իշխանությունների հրահանգով, ներխուժել են Հայրենիքի փրկության շարժման՝ Դեմիրճյան փողոցի վրա գտնվող վրանային ճամբար, վիրավորել և ֆիզիկական բռնություն գործադրել վրանում գտնվող մարդկանց, այդ թվում՝ կանանց և աղջիկների նկատմամբ:

Շարժման՝ վրաններում և փողոցում գնտվող ներկայացուցիչները փորձել են արագորեն հեռացնել սադրիչներին: Սադրանքին միջամտել են ոստիկանները, որոնք բռնությամբ բերման են ենթարկել նաև Շարժման մի շարք ներկայացուցիչների: Ոստիկաններն առանձնակի բռնություն են գործադրել Շարժման համակարգող, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եղբոր՝ Նաիրի Սաղաթելյանի, ինչպես նաև հորեղբոր որդու՝ Գուրգեն Սաղաթելյանի նկատմամբ, որոնց ցուցադրաբար պառկեցրել են գետնին, կիրառել ստորացուցիչ մեթոդներ՝ այնուհետև բերման ենթարկելով ոստիկանության բաժանմունքներ:   

 Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի  258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանրորեն վտանգավոր արարքի կատարում: