կարևոր
1324 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-07 19:28

Քաղաքացին է կալանավորվել ոստիկանի փոխարեն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քաղաքացին է կալանավորվել ոստիկանի փոխարեն։ Այս ամենն ապացուցող կադրեր են հայտնվել համացանցում։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայից հետո դատարանը կալանվորել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին:

Հրապարակված կադրերում հստակ երևում է, որ ոստիկանը միտումնավոր հարվածներ է հասցնում Հայկ Հեքիմյանին, և միայն դրանից հետո է վերջինս արձագանքում ոստիկանին՝ ապտակելով նրան: Այսինքն, քաղաքացին ինքնապաշտպանվում է:

Եվ չնայած այս փաստին, դատարանը ոչ միայն կալանքի է վերցրել Հեքիմյանին, այլև արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ դատավոր Գագիկ Պողոսյանը Վերաքննիչ դատարան չի ուղարկվում բողոքարկվող դատական ակտը։