կարևոր
613 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-07 19:19

Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները վերադարձել են Հայաստան

Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները վերադարձել են Հայաստան

Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

Օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել և գերազանց ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը։

Հայրենիք վերադարձած խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին: