կարևոր
472 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-07 16:04

Ողջամիտ հիմքեր ունեմ կարծելու, որ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը միջամտություն է իմ անկախությանը, համարձակ որոշումներ կայացնելուն․ Արմեն Հովհաննիսյան

Ողջամիտ հիմքեր ունեմ կարծելու, որ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը միջամտություն է իմ անկախությանը, համարձակ որոշումներ կայացնելուն․ Արմեն Հովհաննիսյան

«Պաշտոնյան չպետք է իր արտահայտություններով ու գնահատականներով կաշկանդի ոչ քննիչին, ոչ դատախազին, ոչ դատավորին»․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ անդրադարձավ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին։

Արման Հովհաննիսյանը նշեց, որ կարդացել է իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումն ու չի հասկացել․

«Չեմ հասկացել, թե ինչում են ինձ մեղադրում։ Ես ունեմ ողջամիտ հիմքեր կարծելու, որ սա միջամտություն է իմ անկախությանը, իմ անկաշկանդ աշխատանքին, համարձակ որոշումներ կայացնելուն», – ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան որոշել է կարգապահական վարույթ հարուցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Կարգապահական վարույթի համար պատճառ է դարձել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված զեկուցագիրը՝ կապված «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով ԱԱԾ-ի կողմից ներկայացված՝ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու որոշման հետ։