կարևոր
361 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-07 15:43

Laureus-ի տարվա լավագույն մարզիկը Նադալն է

Laureus-ի տարվա լավագույն մարզիկը Նադալն է

Laureus սպորտային ակադեմիան հրապարակել է տարվա լավագույնների անունները համաշխարհային սպորտում:

Ակադեմիան ամփոփելով 2020 մրցաշրջանը, տարվա լավագույն մարզիկ է ճանաչել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին, ով անցած տարի 13-րդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոս»-ի հաղթողի կոչումը:

Լավագույն կին մարզիկը թենիսիստ Նաոմի Օսական է:

Լավագույն թիմն, ըստ ակադեմիայի, Մյունխենի «Բավարիա»-ն է:

Սպորտային ոգեշնչման մրցանակին էլ արժանացել է «Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահը:

Laureus մարզաշխարհի մրցանակաբաշխությունը հիմնվել է 1999 թվականին  և աջակցում է Laureus Sport for Good հիմնադրամի աշխատանքներին, որն օժանդակում է ավելի քան 100 համայնքային նախագծերի ավելի քան 40 երկրներում։ Այս ծրագրերը նպատակ ունեն սպորտի ուժն օգտագործել վերջ դնելու բռնությանը, խտրականությանն ու արգելքներին և ապացուցել, որ սպորտն ունի ուժ՝ փոխելու աշխարհը։ «Laureus» անունը ծագել է հունական դափնի բառից, որը համարվում է ատլետիկայում հաղթանակի ավանդական խորհրդանիշ։