կարևոր
3043 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-07 14:13

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը բողոք նամակ է գրել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դեմ

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը բողոք նամակ է գրել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դեմ

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել.

 «Ինչպիսի զուգադիպություն։

Երեկ ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը։ Զեկույցը այնքան փաստարկված և բովանդակալից էր, որ իմաստալից թերություններ հնարավոր չէր պարզապես գտնել։ Բայց իշխանական մի պատգամավոր փորձեր արեց գտնել և ինչքան սուտ ու կեղծիք կար խմբակցության անունից ելույթով հնչեցրեց ՄԻՊ հասցեին։ Իրեն էլ խայտառակեց, խմբակցությանն էլ, ինձ էլ մեղադրեց Ադրբեջանի հետ աշխատելու մեջ և արժանացավ ծաղրուծանակի այդ անհեթեթության համար։

Ադրբեջանի արձագանքը ևս չուշացավ։ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը բողոք նամակ է գրել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին մեր մարդու իրավունքների պաշտպանի դեմ»: