08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Ռադիոյի օրվա առիթով․
«Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ռադիոյի օրվա առիթով:
Տեղեկատվական միջոցների արագ փոփոխման այս ժամանակաշրջանում ռադիոն եղել ու շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր ու մատչելի միջոցներից մեկը։
Ձեր աշխատանքը կարևոր է նշանակություն ունի պետական մարմինների նկատմամբ վերահսկողության առումով, քանի որ հաճախ քննադատական միտքը կողմնորոշիչ նշանակություն է ունենում որոշումների կայացման գործընթացում։
Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։
Ռադիոյի օրվա առթիով ձեզ մաղթում եմ անխափան եթեր»: