կարևոր
2089 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-07 12:45

Հաղթանակի օրը, Հաղթողների հետ. հանրահավաքից առաջ տեղի կունենա քաղաքական համագործակցության մեկնարկի միջոցառում

Կիրակի` մայիսի 9-ին, ժամը 15:30-ին, «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի նախասրահում տեղի կունենա ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառում, իսկ այնուհետ Ազատության հրապարակում՝ հավաք։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության տարածած համատեղ հաղորդագրությունից:

Հիշեցնեն՝ Հաղթանակի օրը՝ Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում դաշինքը հրավիրում է հանրահավաքի։