կարևոր
598 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-07 12:39

Շուշիի ազատագրման քաղաքական որոշում կայացնողները

Շուշիի ազատագրման քաղաքական որոշում կայացնողները

Պատմաբան Տարոն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ռազմաքաղաքական բարդ իրավիճակում ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահությունը իր վրա վերցրեց Շուշիի ազատագրման ռազմագործողության ծանր քաղաքական պատասխանատվությունը:

Հ.Գ. ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը Շուշիի ազատագրման ռազմագործողության գաղտնի որոշումը կայացրել էր դեռևս 1992 թ. ապրիլի վերջին:

1992-ի մայիսի 6-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հրավերով Թեհրան ժամանեցին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԱՀ նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը: Նրանք (առանց ԼՂՀ իշխանությունների մասնակցությամբ) բանակցություններ պետք է վարեին` ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Պետք նշել նաև, որ այս ձևաչափը չէր արտացոլում ղարաբաղյան հակամարտության էությունը: Բանակցությունների արդյունքների հիման վրա ստորագրվեցին համաձայնագրեր:

Մինչ ընթանում էին թեհրանյան բանակցությունները, մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը սկսվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը: Շուշի ազատագրումը մեծ դժգոհությամբ ընդունվեց ՀՀ և ԻԻՀ նախագահների կողմից:

Հ.Հ. Գ. Պատմությունը գալիք սերունդների համար շատ հաճախ վեր է հառնում որպես առասպել, որպես անիրական մի եղելություն: Եվ նրանք դրվագ առ դրվագ պետք է փորձեն առասպելականը զատել իրականից, ճշմարիտը` մտացածին հորինվածքից»: