կարևոր
415 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-07 12:24

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1547 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1547 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 547 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 25 541 նմուշառում։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 319 266 դեպք: Ապաքինվել է ևս 1 131 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 298 807:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը երկրում 4 245 մարդու կյանք է խլել։

Երկրում ընդհանուր պատվաստվել է 54 687 մարդ, օրական՝ 3 089: