կարևոր
499 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-07 09:59

Քարաթափում՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

Քարաթափում՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

Մայիսի 6-ին, ժամը 23:29-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը (մոտ 0․5 խմ)․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի: