կարևոր
475 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-07 09:15

Այսօր մայիսի 7-ն է․ 1994 թ. այս օրը ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ սահմանվեց Շուշի մեդալ ԼՂՀ պետական պարգև

Այսօր մայիսի 7-ն է․ 1994 թ. այս օրը ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ սահմանվեց Շուշի մեդալ ԼՂՀ պետական պարգև

Մայիսի 7, տարվա 127-րդ (նահանջ տարիներին՝ 128-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 238 օր։

  • 1663 թ. – Լոնդոնում բացվեց Դրուրի-Լեյն թատրոնը, որն Անգլիայի ամենահին թատրոնն է:
  • 1833 թ. – ծնվել է Յոհաննես Բրամսը, գերմանացի նշանավոր երգահան (մահ. 1897 թ.):
  • 1861 թ. – ծնվել է Ռաբինդրանաթ Թագորը, հնդիկ հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1941 թ.):
  • 1895 թ. – ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոն:
  • 1928 թ. – մահացել է Ալեքսանդր Սպենդիարյանը, հայ մեծ կոմպոզիտոր, նրա անունով է կոչվում Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ (ծն. 1871 թ.):
  • 1901 թ. – ծնվել է Գերի Կուպերը, ամերիկացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր (մահ. 1961 թ.):
  • 1915 թ. – գերմանական «U-20» սուզանավը գրոհեց անգլիական «Լուզիտանիա» մարդատար շոգենավին, շոգենավի 1198 ուղևոր մահացավ:
  • 1994 թ. – ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ սահմանվեց Շուշի մեդալ ԼՂՀ պետական պարգև: