կարևոր
1330 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-07 18:17

Պետք է հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցները ներգրավվեն երկրի կառավարման ոլորտում. Իշխան Սաղաթելյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սա լավ առիթ է, որ դուք հնչեցնեք՝ ինչ հիմնական դժվարություններ կան, որոնք մենք կարող ենք ներկայացնել և գնալ այդ խնդիրների լուծման հետևից։ Նման տեսակետ հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատության գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը։

Նա նշել է, որ Հայրենադարձների օժանդակության գրասենյակը այս ընթացքում մշտական աշխատանք է տարել հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցների հետ։

«Առաջիկայում ընտրություններ են և մեր հիմնական հարցերից մեկը նաև լինելու է այն, որ երկքաղաքացիության բոլոր արգելքները, որ խոչընդոտ են, որպեսզի հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցները ներգրավվեն երկրի պետական կառավարման ոլորտում և քաղաքական աշխատանքներում, պետք է գտնենք լուծումներ այդ արգելքները վերացնելու համար»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նա մանրամասն անդարադարձավ նաև հայրենադարձների այլ խնդիրների՝ աշխատանք ունենալուց մինչև այլ երկրներից իրերի տեղափոխում և արձանագրեց, որ շատ հարցեր այս ընթացքում լուծվել են Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի ջանքերով։