կարևոր
1756 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-06 23:46

Արմավիրի մարզում Mercedes-ը բախվել է ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակին. կան վիրավորներ

Արմավիրի մարզում Mercedes-ը բախվել է ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակին. կան վիրավորներ

 

Այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 21:15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին կայանված, աշխատանքներ կատարող ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակի հետնամասին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 անձ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ»  բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել  «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: