կարևոր
676 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-06 22:44

Գլխավոր դատախազին հուշեք Վենետիկի Հանձնաժողովի և ՄԻԵԴ Մեծ պալատի կարծիքները կրկին ընթերցել․ Արամ Վարդևանյան

Գլխավոր դատախազին հուշեք Վենետիկի Հանձնաժողովի և ՄԻԵԴ Մեծ պալատի կարծիքները կրկին ընթերցել․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ այսօր ԱԺ-ում հնչեցրած հայտարարությանը․

«Կարճ նկատառում.

Գլխավոր դատախազին հուշեք Վենետիկի Հանձնաժողովի և ՄԻԵԴ Մեծ պալատի կարծիքները կրկին ընթերցել: Եվրոպական կառույցները ՄԻԱՅՆ հետադարձ ուժի բացահայտման մասով առաջարկել էր հիմք ընդունել կոնկրետ փաստերը, իսկ որոշակիության մասով ուղղակի ասել էր, որ ՀԵՆՑ ՍԴ-Ն ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ:

Հիմա կարդում ենք ՍԴ մարտի 26-ի որոշումը և պարզում ենք, որ հենց ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ մասով է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվել, այլ ոչ թե հետադարձ ուժի: Հետևաբար «Հռոմի Պապի» հետ համեմատականներ անցկացնելը երկու ինստիտուտների պայմաններում, որոնցից մեկը Բարձր դատարանն է, մեղմ ասած անընդունելի է:

Դրա փոխարեն կարելի էր արժանապատվորեն ընդունել սխալը..»։

Հիշեցնենք, որ այսօր Արթուր Դավթյանն Ազգային ժողովում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի մարտի 26–ի որոշմանը, որով Սահմանադրությանը հակասող ճանաչեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, ասել էր, որ ՍԴ–ն Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց եւ անկախատեսելի վարվեց։