19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Այսօր՝ մայիսի 6-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն Հանրային խորհրդին մշտական գրասենյակային տարածք է հատկացվում Նալբանդյան 28 հասցեում գործող վարչական շենքում:
Կառավարության որոշման մեջ նշված է՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարվող Երևանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքից 331.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից 4-րդ հարկից 74 քառ. մետր և 5-րդ հարկից 257,9 քառ.մետր) և 1071.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից 2-րդ հարկից 379,2 քառ. մետր և 4-րդ հարկից 692.1 քառ. մետր) տարածքները վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ Հանրային խորհրդի տեղակայման նպատակով: