կարևոր
760 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-06 22:11

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատարանում վիճարկում է Փաշինյանի պաշտոնավարումը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատարանում վիճարկում է Փաշինյանի պաշտոնավարումը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը Վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3-ին, այն մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։ Փաստաբանը դատարանից պահանջում է ճանաչել ապրիլի 25-ին՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագիրը հրապարակելու պահից ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը։