կարևոր
1774 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-06 21:02

Մեքենան ընկել է Տերյան փողոցին հարակից շինարարական հրապարակ․ կա տուժած

Մեքենան ընկել է Տերյան փողոցին հարակից շինարարական հրապարակ․ կա տուժած

Մայիսի 6-ին` ժամը 18:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «GAZ-69» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Տերյան փողոցին հարակից շինարարական հրապարակ (10 մետր)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին դուրս բերել շինարարական հրապարակից․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։