կարևոր
652 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-06 18:52

Այվազյանը Լավրովին ասել է՝ կարևորագույն հարցը բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Ցանկացած հարց, որը կարող է հակասել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածություններին, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք նրան, ինչի մասին պայմանավորվել են»,- այսպես է Երեւանում Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո նրանց համատեղ ասուլիսում ասել Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների մասին հարցին:

Այդտեղ էլ Այվազյանն ու Լավրովը խոսել են քննարկված հարցերի մասին: Հայ-ռուսական համատեղ օրակարգի շրջանակում փոխգործակցությունն էր, եւ, իհարկե, նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարումը: Հենց դա էլ Լավրովը հետագայում կքննարկի նաեւ Բաքվում, ուր մեկնելու է հաջորդ շաբաթ:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։