կարևոր
1864 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-06 17:58

ԵՊՀ-ում տիրող ճգնաժամը կառավարությունն է ստեղծում. Գիտական խորհուրդը արտահերթ նիստ է գումարել

ԵՊՀ-ում տիրող ճգնաժամը կառավարությունն է ստեղծում. Գիտական խորհուրդը արտահերթ նիստ է գումարել

Երևանի պետական համալասրանը գիտխորհուրդը նիստ է հրավիրել, որի օրակարգում ԵՊՀ կանոնադրությունում արված փոփոխության հարցն է, որով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում նվազեցվում է պրոֆեսորադասախոսական կազմի համամասնությունը:

ԵՊՀ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը իր խոսքում նշեց, որ այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ դիմելու է ՍԴ՝ կառավարության որոշման սահմանադրականությունը վիճարկելու համար:

Նա նշեց, որ նաև կառավարության՝ որոշման ընդունման ձևն է անընդունելի, քանի որ հայտարարում են՝ հանրային քննարկման են դնում մինչև մայիսի 14-ը, սակայն մայիսի 4-ի երեկոյան իմանում են, որ գրավոր ընթացակարգով, չնայած որոշ գերատեսչությունների բացասական կարծիքի, ընդունում են:

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ եթե կասեցվի կառավարության որոշումը, հոգաբարձուների խորհրդի անդամները, որոնց լիազորությունները դեռ չեն դադարել, հետ վերցնեն իրենց հրաժարականի դիմումները:

«Իսկ եթե հոգաբարձուների խորհրդի լուծարումից հետո անցնցում է 3 ամիս ժամանակահատված, եւ չի ձեւավորբվում հոգաբարձուների խորհուրդը, «Հիմնադրամների մասին» օրենքի ուժով, Արդարադատության նախարարը նշանակում է երեք հոգուց բաղկացած ժամանակավոր խորհուրդ: Եթե 6 ամսյա ժամկետում ԵՊՀ կանոնդարությամբ սահմանված կարգով այդ ժամանակավոր խորհուրդը չի ձեւավորում հոգաբարձուների խորհուրդ, ապա հիմնադրամը, տվյալ դեպքում ԵՊՀ-ն գնում է լուծարման»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ ոչ ոք նման քայլի չի գնա:

Հիշեցնենք, որ հոգաբարձուների խորհրդի կազմը կրճատվում է՝ 32-ից կամ 24-ից` դարձնելով 20:

Նոր կարգով՝ խորհրդի 20 հոգանոց կազմի 55%-ին (11 հոգի) կնշանակի կառավարությունը, 10 %-ին (2 հոգի)՝ ԿԳՄՍՆ-ն, 10%-ին՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, եւս 25 %-ը (5 հոգի) կլինեն ուսանողական կազմից:

Գործող կարգով՝ կառավարության, նախարարության, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները խորհրդում նույն համամասնությամբ էին՝ 25-ական տոկոս։