կարևոր
544 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-06 16:54

Հունաստանում գործադուլներ են սկսվել աշխատանքային օրենսդրության մեջ փոփոխությունների դեմ

Հունաստանում գործադուլներ են սկսվել աշխատանքային օրենսդրության մեջ փոփոխությունների դեմ

Մայիսի 6-ին Հունաստանում բողոքի ակցիաներ եւ գործադուլներ են անցկացվում աշխատանքային օրենսդրության մեջ մտցված փոփոխությունների դեմ: 

Բողոքի ակցիաները պլանավորվել են ոչ միայն Աթենքում, այլեւ երկրի մյուս խոշոր քաղաքներում: Բացի այդ, աշխատողների արհմիությունները որոշել են սահմանափակել հասարակական տրանսպորտի աշխատանքը երկրի մայրաքաղաքում: Մի շարք ավիաչվերթեր չեղարկվել կամ հետաձգվել են: Բողոքի մասնակիցները դժգոհ են աշխատանքային օրեենսդրության պլանավորվող բարեփոխումից:

Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են հեռավար աշխատանքի կանոններին: Աշխատողների արհմիություններն այն կարծիքին են, որ բարեփոխումը վատթարացնում է իրենց վիճակը եւ աշխատանքի պայմանները:

Կառավարության ներկայացուցիչ Արիստոտելիա Պելոնին նախօրյակին հայտարարել է, որ բարեփոխումը կնորացնի օրենսդրությունն ընթացիկ դարի իրողություններին եւ աշխատակիցների այսօրվա պահանջներին համապատասխան: