կարևոր
709 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-06 16:14

Վթար՝ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին. կա տուժած

Վթար՝ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին. կա տուժած

Մայիսի 6-ին` ժամը 14:27-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը և «Gazele» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը տեղում մահացել է:

Փրկարարները փակել են «Gazele» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևորի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: