կարևոր
2191 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-06 16:06

ՀՅԴ հայտարարությունը հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ. հրապարակում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Առաջիկա ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով։ ՀՅԴ հայտարարությունը հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հրապարակում է ՀՅԴ Հաայստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Մեր ինքնության և պետականության պահպանումը, երկրի անվտանգության ապահովումը պահանջում են ազգային ուժերի և գործիչների համախմբում ու միասնական պայքար՝ ուղղված գործող իշխանությանը հեռացնելուն՝ կանխելու համար ընտրությունների անվան տակ նրանց հնարավոր վերարտադրությունը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի կողմից տրված լիազորությունների շրջանակում, տարբեր քաղաքական ուժերի և գործիչների հետ ունեցած քննարկումների արդյունքում անհրաժեշտ է համարել առաջիկա խորհրդարանական հնարավոր ընտրություններին մասնակցել միասնական ճակատով։

Հիմք ընդունելով ներկա քաղաքական իրավիճակին տրված գնահատականները, ճգնաժամը հաղթահարելու և երկիրը զարգացման հուն տեղափոխելու փորձը, ինչպես նաև Հայաստանի ապագայի տեսլականի ընդհանրությունները՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես գալ դաշինքով։

Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն՝ համազգային միասնականությամբ և համատեղ ջանքերով ձևավորել նոր որակի իշխանություն, լուծել երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, կասեցնել պետականության փլուզումը, կերտել Հայաստանի երաշխավորված ապագան։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
06․05․2021 թ․

Մանրամասները՝ տեսանյութում: