կարևոր
643 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-06 15:14

Կանաչ անձնագիր ունեցողները Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեսթ այլևս չեն հանձնի

Կանաչ անձնագիր ունեցողները Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեսթ այլևս չեն հանձնի

Կարանտին հայտարարելու վերաբերյալ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման մեջ այսօր լրացումներ և փոփոխություններ են կատարվել։

Կանխարգելման նոր միջոցների ներդրմամբ պայմանավորված՝ կառավարությունը վերանայել է կարանտինային սահմանափակումների շրջանակը։ Այն քաղաքացիները, որոնք պատվաստման հավաստագիր կունենան, մեր երկիր գալու դեպքում ՊՇՌ թեսթ այլևս չեն հանձնի։

ՀՀ մուտք գործելիս մինչև 1 տարեկան երեխաները ևս ՊՇՌ թեսթ հանձնելու կարիք չեն ունենա։

Ներկայացվող նախագծով տարանջատվում է կառավարության որոշման մեջ մեկուսացման և հոսպիտալացման պահանջը և հստակեցվում է առաջարկվող կարգավորումը։ Նախագծով նախատեսվում է նաև Հայաստան մուտք գործող անձի կողմից ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ:

«Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիր՝ կանաչ անձնագիր, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի կարիք չեն ունենա», -նշել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։