19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանն առանձնահատուկ անդրադարձ ենք կատարել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով այն ուղղությունները, որոնցով պետք է ակտիվացնենք համատեղ ջանքերը: Այս մասին ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հետ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
«Մանրամասն քննարկեցինք այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանի, Ռուսատանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ուղղված ադրբեջանաթուրքական ագրեսիայի դադարեցմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, որոնց ներկայությունն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա զանգվածային վայրագությունները կանխելու գործում»,- ասել է Արա Այվազյանը:
Իր հերթին ՌԴ ԱԳՆ նախարարը նշել է, որ Արցախում իրավիճակը կայունացել է, ոչ նշանակալի միջադեպերն արագորեն և արդյունավետորեն կարգավորում են ռուս խաղաղապահները:
«Մենք նկատում ենք դրական միտումներ Արցախի իրավիճակի կարգավորման գործընթացում: Ցամաքում իրավիճակը զգալիորեն կայունացել է: Ռուսական խաղաղապահ զորակազմը հանդես է գալիս որպես անվտանգության երաշխավոր, այն տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի (Բերձորի) միջանցքով: Ոչ նշանակալի միջադեպերը, առանց որոնց, հավանաբար, ոչ մի գործողություն չի կարող տեղի ունենալ, անհապաղ և արդյունավետորեն կարգավորվում են մեր խաղաղապահ զորքերի կողմից: Նրանք նաև անընդհատ ուշադրություն են դարձնում ռազմագերիների փոխանակման գործընթացի ավարտին»,- նշել է Լավրովը: